#ԿինոՇաբթի. «Դեդփուլ 2»-ն ու ևս երկու նոր ֆիլմ՝ հայկական կինովարձույթում
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հինգշաբթին #ԿինոՇաբթի է: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ամեն հինգշաբթի ընթերցողին պատմել շաբաթվա կինոպրեմիերաների մասին: Մայիսի 17-ից երևանյան կինոթատրոններում հնարավոր կլինի դիտել բոլորովին նոր 3 ֆիլմ:
«Դեդփուլ 2»
Միակ և անկրկնելի շատախոս վարձու մարդասպանը վերադառնում է: Երբ նրա կյանք է ներխուժում մահացու առաքելությամբ սուպերզինվորը, Դեդփուլը ստիպված է լինում մտածել ընկերության, ընտանիքի և այն մասին, թե ինչ է նշանակում լինել հերոս: Երբեմն լավ բաներ անելու համար պետք է գործել կեղտոտ ձևերով:
Ռեժիսոր՝ Դևիդ Լիտչ, դերերում՝ Ռայան Ռեյնոլդս, Ջոշ Բրոլին, Զազի Բիտց և այլք:
«Նավակողից այն կողմ»
Միլիոնատեր Լեոնարդոն մի օր ընկնում է նավից, որից հետո կորցնում է հիշողությունը:Ատելությամբ լցված Քեյթը որոշում է վրեժ լուծել նրանից և ստում է ներկայանալով որպես Լեոնարդոյի կին և երեք երեխաների մայր:
Ռեժիսոր՝ Ռոբ Գրինբերգ, դերերում՝ Աննա Ֆերիս, Եվա Լոնգորիա, Էուխենիո Դերբես և այլք:
«Տերմինալ»
Ֆիլմը կինոդիտողին կտանի անգլիական հանցավոր և վտանգավոր աշխարհ: Պատմության կենտրոնում մահացած Աննին է, որը տարբեր դերերում է հայտնվում: Նա առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող տղամարդկանց հետ բարդ խաղ է խաղում: Հանելով նրանց միմյանց դեմ՝ կինը հետապնդում է իր դաժան նպատակները:
Ռեժիսոր՝ Բոն Սթայն, դերերում՝ Մարգո Ռոբի, Մայք Մայերս, Մաքս Այրոնս և այլք:
Տեղեկացնենք, որ #ԿինոՇաբթի նախագիծը պատրաստվել է «Մոսկվա», «Սինեմա Սթար», «Կինոպարկ» կինոթատրոնների տրամադրած տվյալներով:
Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան