Տնտեսություն

ՊԵԿ նախագահի հրաժարականի հարցը կառավարության նիստի օրակարգում է

1 րոպեի ընթերցում

ՊԵԿ նախագահի հրաժարականի հարցը կառավարության նիստի օրակարգում է

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստի օրակարգում է ընդգրկվել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի հրաժարականի հարցը: Այդ մասին նիստից սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Առաջարկում եմ ևս երկու հարց ընդգրկել օրակարգում՝ ՊԵԿ նախագահի հրաժարականի և ՊԵԿ-ի նոր նախագահի նշանակման հարցը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարդան Հարությունյանը ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ է նշանակվել 2016թ. հոկտեմբերի 8-ից: Նա նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի թիմակիցն էր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում