Արցախն առաջին եռամսյակում արձանագրել է 16.1 տոկոս տնտեսական աճ

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով` Արցախն արձանագրել է 16.1 տոկոս տնտեսական աճ, որի գերակշիռ մասն ապահովել են հանքարդյունաբերությունից ստացված լրացուցիչ եկամուտները: Այս մասին մայիսի 16-ին, ԱՀ 2017 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկմանն Ազգային ժողովում հայտարարել է ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանը՝ մանրամասնելով, որ ընթացիկ տարում ևս հիմնական աճը սպասվում է հանքարդյունաբերությունից:

«Տնտեսության զարգացող ճյուղերի մեջ առաջին հերթին առանձնանում են գյուղատնտեսությունը, հանքարդյունաբերությունը և ծառայության որոշ ուղղություններ, որոնք կապված են տեղեկատվական տեխնոլոգիաների ու զբոսաշրջության հետ: Սկսված են տասնյակ հիդրոէլեկտրոկայանների շինարարական աշխատանքները, որոնք հնարավոր է իրականացնել ստեղծված ենթակառուցվածքների, մասնավորապես՝ Քարվաճառում Սոթք-Հաթերք բարձրավոլտի, Դադիվանքի տրանսֆորմատորային կայանի և նոր հզորությունների ավելացման շնորհիվ: Դրանք ծավալային առումով աճ են ապահովելու և՛ շինարարության, և՛ էներգետիկայի բնագավառներում»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Ինչ վերաբերում է գյուղատնտեսության ճյուղին, պետական նախարարը նշել է, որ այդ առումով ամեն տարի արձանագրվում է և՛ որակական, և՛ քանակական աճ:

«Այս տարի ևս կանխատեսվում է աճ: Ունենք մշակվող հողատարածքների ավելացում: Տեխնոլոգիաների ներկրման, կաթիլային համակարգի տեղադրման արդյունքում աճ ակնկալվում է բերքատվության առումով, իսկ թիրախը այգեգործությունն է: Համոզված եմ, որ առաջիկա տարիներին ևս արձանագրելու ենք բարձր ցուցանիշներ, քանի որ տարեկան հարյուրավոր հեկտարներ նոր այգիներ են տնկվում՝ պետական քաղաքականության, նաև ներդրումների ներգրավման շնորհիվ»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

Պետնախարարի խոսքով՝ տնտեսական աճի շնորհիվ կառուցվում են մանկապարտեզներ, դպրոցներ և իրականացվում բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված հանրության սոցիալական վիճակի բարելավմանը:

Հայերեն English Русский

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Հայաստանում սուր շնչառական վարակների ակտիվությունը պահպանվում է. հիմնական թիրախային խումբը երեխաներն են

Հայկ Մարտիրոսյանն ու Շանթ Սարգսյանը «Al-beruniy» միջազգային մրցաշարի առաջատարներից են

Մերձավանում սպանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Երկքաղաքացիները կկարողանան այլ երկրի վարորդական վկայականով 1 ամիս երթևեկել ՀՀ-ում. ՆԳՆ

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է, թե ինչ պետք է անել արգանդի պարանոցի քաղցկեղը կանխարգելելու համար

Սաուդյան Արաբիան արձագանքել է Գազայի հատվածի կառավարումը ստանձնելու մասին Թրամփի հայտարարություններին

Թրամփը հայտարարել է, որ կայցելի Գազա, Իսրայել և Սաուդյան Արաբիա

ԱՄՆ-ն դուրս է եկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից, կդիտարկի ՅՈՒՆԵՍԿՕ-ին հետագա անդամակցությունը

Միգուցե առաջիկայում գնանք խաղային ոլորտի ընկերությունները փակելու ճանապարհով. ՔՊ պատգամավոր