Արցախ

Արցախի Ազգային ժողովում ներկայացվել են չորս բնագավառներում բյուջեի կատարողականների հաշվետվությունները

2 րոպեի ընթերցում

Արցախի Ազգային ժողովում ներկայացվել են չորս բնագավառներում բյուջեի կատարողականների հաշվետվությունները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ԱԺ արտաքին հարաբերությունների և ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների մայիսի 16-ին տեղի ունեցած համատեղ նիստը վարել են հանձնաժողովների նախագահներ Արզիկ Մխիթարյանը և Ռուսլան Իսրայելյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, համատեղ նիստում ոլորտային հաշվետվություններով հանդես են եկել արտաքին գործերի նախարարության, ինչպես նաև զբոսաշրջության, մամուլի և ռադիոյի, հեռուսատատեսության բնագավառների պատասխանատուները:

Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի ներկայացմամբ՝ 2017թ-ին նախարարության պահպանման ծախսերի նախահաշիվը կազմել է 750 մլն 347 հազ դրամ, որից ծախսվել է 664 մլն 498 հազ դրամ կամ՝ նախատեսվածի 88.5%-ը:

Զբոսաշրջության ոլորտում բյուջեի կատարողականի հաշվետվությամբ հանդես է եկել ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը: Ըստ զեկույցի՝ զբոսաշրության ոլորտի զարգացմանը 2017 թվականին հատկացվել է 22 մլն դրամ, հուշարձանների պահպանության ոլորտին՝ 100 մլն դրամ:

Արցախի հանրային հեռուստառադիոընկերությանը, խորհրդի նախագահ Նորեկ Գասպարյանի փոխանցմամբ, 2017թ-ին բյուջեից հատկացվել է 387մլն 344 հազ դրամ, որն ամբողջությամբ ծախսվել է: Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը նախահաշվով հատկացված 27 մլն 960 հազ դրամից ծախսել է 25 մլն 174 հազ դրամ:

Ներկայացնելով «Ազատ Արցախ» պաշտոնաթերթի 2017 թ-ի բյուջեի կատարողականը՝ թերթի գլխավոր խմբագիր Լեոնիդ Մարտիրոսյանը հաղորդել է, որ նախահաշվով նախատեսված 86 մլն 128 հազ դրամն ամբողջությամբ ֆինանսավորվել է:

Նիստի ավարտին պատգամավորները հարցեր են առաջադրել զեկուցողներին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում