Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող ակտիվիստները փակել են Արգիշտի փողոցը, տեղում են նաև քաղաքապետին սատարողները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի 2800-ամյակին նվիրված այգում ծառերի հատման դեմ բողոքող և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող ակտիվիստները փակել են քաղաքապետարանի հարակից Արգիշտի փողոցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մի խումբ ակտիվիստներ նստել են փողոցի երթևեկելի հատվածում և փակել երթևեկությունը: Ակտիվիստների մի խումբ էլ հավաքված է քաղաքապետարանի գլխավոր մուտքի մոտ և փորձում են ներս մտնել ու միանալ շենքում գտնվող ակտիվիստներին:

Ոստիկանության աշխատակիցներն այս պահին փակել են քաղաքապետարանի գլխավոր մուտքը և թույլ չեն տալիս ակտիվիստներին ներս մտնել:

Ավելի վաղ ակտիվիստների մի խմբի հաջողվել էր ներխուժել քաղաքապետարանի շենք: Այս պահին նրանք շարունակում են այնտեղ մնալ: Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը և առաջին տեղակալ Կամո Արեյանը մի քանի անգամ ակտիվիստներին առաջարկեցին լքել քաղաքապետարանի շենքը` խոստանալով մեծ դահլիճում Երևանի քաղաքապետի ներկայությամբ քննարկում կազմակերպել, սակայն մերժում ստացան:

Քաղաքապետարանի դիմաց են հավաքվել նաև Տարոն Մարգարյանին սատարողները՝ ձեռքին՝ «Մեր քաղաքապետը Տարոնն է» գրություններով:

Քաղաքապետարան է եկել նաև այսօրվանից ԱԺ պատգամավորների մանդատն ստացած Ալեն Սիմոնյանը, ով Երևանի ավագանու անդամ էր «Ելք» խմբակցությունից:

Հայերեն English Русский

ՀՀ վարչապետն ու Ֆինլանդիայի նախագահը քննարկել են տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր

«Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վթարի հետևանքով Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Փաշինյանն ու Էրդողանը ընդգծել են կարգավորման գործընթացն առաջմղելու կարևորությունը և հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը

Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք

Արարատ Միրզոյանը և Ապոստոլոս Ցիցիկոստասը քննարկել են փոխշահավետ և գործնական համագործակցության հարցեր

ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանում Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ՀԷՑ-ի բաշխման ցանցի արդիականացմանն ուղղված ներդրումային ծրագրերի իրականացումը շարունակվում է

Նիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերը

ՀՀ վարչապետը Նյու Յորքում հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ

Սլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումը