Վարչապետը հորդորում է հանրության շրջանում առկա դրական տրամադրությունը տեղափոխել կառավարման համակարգ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծ ներուժ է տեսնում գյուղատնտեսության ոլորտում, որը բարենպաստ պայմանների դեպքում կարող է տալ ցանկալի արդյունքներ: Այս մասին Փաշինյանը հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանին իր կողմից ղեկավարվելիք գերատեսչության աշխատակիցներին ներկայացնելիս: «Կարծում եմ՝ գյուղատնտեսության ոլորտում մեծ ներուժ կա, որը զսպանակված վիճակում է գտնվում, բայց որոշակի քաղաքական բարենպաստ պայմանների դեպքում թույլ կտանք, որ այդ զսպանակը բացվի և ոլորտում իրական փոփոխություններ տեղի ունենան»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց վարչապետը: Նա անդրադարձավ գյուղատնտեսական վարկերի հետ կապված խնդրին՝ նշելով մարդկանց հետ շփումների արդյունքում հասկացել է, որ այն բնակչությանն անհանգստացնող առաջնային խնդիրներից է: «Մարդկանց վրա բարձվում են բեռներ, որ նրանք օբյեկտիվորեն չեն կարող տանել: Պետք է լուծման ուղիներ փնտրենք»,-ասաց վարչապետ Փաշինյանը:

Նախկին նախարար Իգնատի Առաքելյանը նկատեց, որ նորանշանակ նախարարի հետ հասցրել են քննարկել գերատեսչության առաջնահերթությունները, փոխանցվել են բոլոր ծրագրերը: «Անկախ նրանից, թե ինչ է փոխվում քաղաքական դաշտում, տնտեսությունը չպետք է դրանից տուժի, միշտ պատրաստ ենք աջակցել թե խորհրդատվությամբ, թե մասնակցությամբ»,-ասաց Իգնատի Առաքելյանը:

Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Իգնատի Առաքելյանի համագործակցության համար՝ նշելով, որ նա մեծ ներդրում է ունեցել գյուղատնտեսության զարգացման գործում: Նա նշեց, որ ստեղծված հիմքի վրա կշարունակեն աշխատել և լավ արդյունքներ ապահովել:

Վարչապետը նկատեց, որ հանրության շրջանում դրական տրամադրություններ են ձևավորված, ինչը պետք է տեղափոխել կառավարման համակարգ: «Կարևոր է, որ լավատեսության շունչը առկա լինի պետական կառավարման համակարգում: Մարդիկ հաճույքով գան աշխատանքի, ունենան առաքելության զգացում և գիտակցություն, որ ծառայում են Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին, և աշխատանքից բավարարված գնան տուն»,-ասաց նա: Նրա խոսքով՝ կոռուպցիան պետք է իսպառ արմատախիլ անել համակարգից, բայց դա չպետք է ձևավորի ահաբեկման մթնոլորտ:

Հայերեն

ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում

Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ

ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը

ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի

Փաշինյանը ՌԴ նախագահին հայտնել է, թե երբ հնարավոր կլինի ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանում հանրաքվե անցկացնել

Փաշինյանը Պուտինին խնդրել է միջոցներ ձեռնարկել հայաստանյան ապրանքների ներմուծման հետ կապված խնդիրները կարգավորելու ուղղությամբ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-ին և 29-ին կլինեն վթարային ջրանջատումներ