Քաղաքականություն

Փաշինյանն ու Լուկաշենկոն հանդիպել են Սոչիում

1 րոպեի ընթերցում

Փաշինյանն ու Լուկաշենկոն հանդիպել են Սոչիում

ՍՈՉԻ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում հանդիպել է Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։

Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և ԱԳՆ խորհրդական, ԱՊՀ վարչության պետ Արմեն Ղևոնդյանը։

Բելառուսի կողմից ներկա են ԲՀ փոխվարչապետ Վասիլի Մատյուշևսկին, Արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը, ԱԳՆ ստորաբաժանման ղեկավար Ալեքսեյ Սամոսուևը:

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Փաշինյան-Լուկաշենկո հանդիպումից հետոկկայանա ՀՀ վարչապետի հանդիպումըՂրղզստանի նախագահ Սոորոնբեյ Ժեենբեկովի հետ, ապակմեկնարկի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը։

Սոչիում մայիսի 14-ին նախատեսված է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը, որն անդամ-պետությունների երկրի ղեկավարների առաջին հանդիպումն է 2018-ին։ Բարձրագույն խորհուրդը միության բարձրագույն մարմինն է, որի կազմի մեջ են մտնում անդամ պետությունների ղեկավարները: Եվրասիական տնտեսական միությունը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից, ինտեգրացիոն կառույցի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը։ Աշխատանքները կմեկնարկեն խմբակային լուսանկարով, որից հետո տեղի կունենան նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում