ՀՀ վարչապետը Ստեփանակերտի հուշահամալիրում հարգել է զոհվածների հիշատակը, այցելել Շուշի

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ու մի խումբ պաշտոնատար այրեր, հասարակական գործիչներ Ստեփանակերտի հուշահամալիրում մասնակցեցին Հայրենական պատերազմում, Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակի ոգեկոչման արարողությանը: «Արմենպրես»-իթղթակցի փոխանցմամբ՝ նրանք ծաղկեպսակ դրեցին ու հարգանքի տուրք մատուցեցին հաղթանակներ կերտած ու անմահացած հայորդիների հիշատակին:

Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցում Նիկոլ Փաշինյանը կնոջ ուղեկցությամբ ծաղիկներ խոնարհեց Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների շիրիմներին՝ իր զորակցությունը հայտնելով նաև զոհվածների հարազատներին: Երկու հանրապետությունների բարձրաստիճան պաշտոնյաները ծաղիկներ են դրել Շուշիի Տանկ-հուշարձանին:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն ուղևորվեցին Շուշի, որտեղ հիշատակի արարողություն տեղի ունեցավ սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանի մոտ: Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը մասնակցեցին Շուշիում հայկական դրամի թանգարանի բացմանը: Թանգարանում ցուցադրվելու են հին հայկական Ծոփքի հայոց թագավորության, Արտաշեսյան տոհմի, Կիլիկյան Հայաստանի, ռուսական կայսրության և ԽՍՀՄ ժամանակների մետաղադրամներն ու թղթադրամները, Հայաստանի ժամանակակից բոլոր թողարկումները: ՀՀ վարչապետն ու Արցախի նախագահը շրջել են թանգարանում, ծանոթացել ցուցանմուշներին:

Շուշիում երեկոյան ևս միջոցառումներ են նախատեսված՝ մեծ համերգ, որից հետո՝ հրավառություն:

Հայ ժողովուրդը մայիսի 9-ին տոնում է եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:

Հայերեն English Русский

Կրթական համակարգը պետք է սովորի առնչվել արհեստական բանականության հետ. նախարար

Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Հրաչյա Գասպարյանի մահվան կապակցությամբ

ՍԱՏՄ-ն կասեցրել է «Ռոյալ ֆուդ»-ի գործունեությունը․ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ խախտումներ

Վիեննայի թանգարանից գողացել են 4,3 միլիոն դոլար արժողությամբ ադամանդե վզնոց

Տաջիկստանում կանցկացվի կրկեսային արվեստի առաջին միջազգային փառատոնը․ Հայաստանը կներկայացնի «Վարդանյան եղբայրներ» կրկեսը

Երիցվանքում պեղումները նոր բացահայտումներ են արել համալիրի պատմության վերաբերյալ

Շաքարի համաշխարհային գները բարձրացել են մինչև 2025 թ. ապրիլից ի վեր ամենաբարձր մակարդակ

956 հազար եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

2026-2027 ուսումնական տարին Հայաստանում հայտարարվել է ընթերցանության տարի. Ժաննա Անդրեասյան

«Երևանյան բեսթսելեր»․ «Իշխանության 48 օրենքները»՝ առաջատար. մանկական. հուլիս, 2026