Ավելի քան 300 արևային կայան արդեն միացված է ցանցին. փոխնախարարն ամփոփել է էներգետիկ ոլորտում կառավարության գործունեությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մինչև 500 ԿՎտ հզորությամբ 314 արևային կայան միացված է էլ. ցանցին, իսկ 85-ը միացման փուլում են, ընդհանուր հզորությունը 5.2 ՄՎտ է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը ամփոփել է էներգետիկ ոլորտում կառավարության գործունեությունը։

Նրա խոսքով՝ սկսվել է էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացման գործընթացը, ստեղծվել է արևային վահանակների հայրենական արտադրություն: «Չորս համակարգային արևային կայան միացած են ցանցին, 7-ը գտնվում են շինարարության փուլում, ավարտը նախատեսված է այս տարի: Ընդհանուր հզորությունը 10 ՄՎտ է»,-ասաց փոխնախարարը:

Հայկ Հարությունյանն անդրադարձավ նաև 55ՄՎտ հզորությամբ «Մասրիկ-1» արևային կայանի միջազգային մրցույթին, որն ավարտվել է տարածաշրջանում և Եվրոպայում հեղափոխական ամենացածր սակագնով՝ 4.19 ԱՄՆ դոլար ցենտ (մոտ 20 դրամ): Նա տեղեկացրեց, որ ծրագրվել է՝ մինչև 2022 արևային էներգետիկայի մասնաբաժինը հասցնել առնվազն 10 տոկոսի:

Անդրադառնալով առաջիկա ծրագրին՝ նա նշեց, որ սկսվել է աշխարհում մեծությամբ 10-րդ մարտկոցային էլեկրակուտակիչ կայանի ծրագիրը, կիրականացվի ևս 2 խոշոր ներդրումային ծրագիր քամու էներգետիկայի ոլորտում մոտ՝ 250 ՄՎտ հզորությամբ

Քարքառի երկրաջերմային էլեկտրակայան կառուցելու նպատակով բանակցությունների արդյունքում ներդրողների հետ համագործակցության հուշագիրը պատրաստ է ստորագրման: Սկսվել է 76 ՄՎտ հզորությամբ «Շնող» հիդրոէլեկտրոկայանի կառուցման ծրագիրը:

Ըստ փոխնախարարի՝ նվազեցվել են գազի և էլեկտրաէներգիայի սակագները, արտոնյալ սակագներ են սահմանվել անապահով խավի և արդյունաբերական վերամշակող ճյուղի համար: Միայն պետական ծրագրերով չգազաֆիկացված համայնքներում մոտ 600 ընտանիք արդեն օգտվում է արևային էներգետիկայից և ծրագիրը բարձր տեմպերով աճում է:

Հայերեն English

Թրամփը Հռոմի ստատուտի մասնակից բոլոր երկրներին կոչ է արել անհապաղ դուրս գալ Միջազգային քրեական դատարանից

Թրամփը խաղաղության գործընթացից խոսելիս ՄԱԿ-ի ամբիոնից մեջբերել է Փաշինյանին և Ալիևին

Իրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետ

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ նախագիծը

ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան Արկտիկայի անվտանգությունն ամրապնդելու համաձայնագիր են ստորագրել

Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Էրդողան

Բեռլինից Հայաստան ժամանած բացառիկ թանգարանային նմուշներն արդեն հասանելի են արվեստասերների լայն շրջանակին

Սարգիս Խանդանյանի համոզմամբ` հայկական ապրանքները Չինաստանում ավելի լայն ներկայացնելու մեծ ներուժ կա

Սեպտեմբերի 23-ից Վարդանանց փողոցի մի հատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը

Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր պատասխանատուներից մեկն այսուհետ կլինի Մայքլ Օ’Նիլը