1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի մասնակից Լևան Բերյանիձեն չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն վերջին մարզման ժամանակ վատ է զգացել իրեն և չի մասնակցել Եվրոպայի առաջնությանը:
Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Ռուսաստան Կասպիյսկի քաղաքում: