Գեղասահորդուհի Մեդվեդևան դադարեցրել է համագործակցությունը մարզչի հետ և կմեկնի Կանադա 

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղասահքի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Եվգենիա Մեդվեդևան չի շարունակի համագործակցությունը մարզիչ Էթերի Տուտբերիձեի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: 11 տարվա համագործակցությունից հետո Մեդվեդևան և Տուտբերիձեն դադարեցրել են միասին աշխատելը:

Գեղասահորդուհին կմարզվի Կանադայում Բրայան Օրսերի գլխավորությամբ:

Հայերեն English