Հասարակական

«Լիդիան»-ը հայտնում է ընկերության ղեկավար կազմում փոփոխությունների մասին

2 րոպեի ընթերցում

«Լիդիան»-ը հայտնում է ընկերության ղեկավար կազմում փոփոխությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լիդիան Ինթերնեյշնլը» տեղեկացնում է, որ ընկերության տնօրենների խորհուրդը «Լիդիան Ինթերնեյշնլի» նոր նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն է նշանակել Ժոաո Կարելլիոյին: Նա այս պաշտոնում կփոխարինի Հովարդ Սթիվենսոնին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տնօրենների խորհրդի նախագահ Գորդոն Ուայլին խորհրդի անունից ասել է. «Մենք շնորհակալություն ենք հայտնում պարոն Սթիվենսոնին վերջին 4 տարիների ընթացքում «Լիդիան»-ին մատուցած իր ծառայությունների և ներդրած ավանդի համար, որոնք հասցրեցին Ամուլսարի ծրագիրը շինարարության ավարտական փուլ: Մենք ողջունում ենք պարոն Կարելլիոյին «Լիդիան»-ում: Նա բերում է զգալի փորձառություն, ինչը կարևոր կլինի Ամուլսարի ծրագրի շինարարության ավարտի և հետագա առաջընթացի համար»:

Ժոաո Կարելլիոն ունի ավելի քան 30 տարվա փորձառություն հանքարդյունաբերության և ռեսուրսների կառավարման ոլորտներում՝ տարբեր երկրներում: Ներկայումս նա նաև հանդիասնում է «TMAS Resources Inc.» և «Lucky Minerals Inc.» ընկերությունների տնօրենների խորհրդի անդամ: Նրա աշխատանքային գործունեությունը ընդգրկում է հանքարդյունաբերական ծրագրերում ղեկավար պաշտոններ Լատինական Ամերիկայում, Եվրոպայում և այլուր: Պարոն Կարելլիոն2012-2014թթ. եղել է «Eco Oro Minerals Corp.»-ի նախագահը, գլխավոր գործադիր տնօրենն ու տնօրենների խորհրդի անդամ, ինչպես նաև2007-2012թթ. «Lundin Mining Corporation»-ի գործադիր փոխնախագահը և գործառնական գծով գլխավոր տնօրենը: Ունի հանքարդյունաբերական ինժեների բակալավրի աստիճան Միացյալ թագավորության Նյուքասլ Ըփոն-Թայնի համալսարանից և Բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան Միացյալ թագավորության Եվրոպական կառավարման դպրոցից:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում