1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի Լիբանանի գավաթի խաղարկությունում հաղթող դարձավ հայկական «Հոմենթմեն» թիմը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Բեյրութի «Հոմենթմենը» դարձել է Լիբանանի գավաթակիր՝ եզրափակիչում 77:70 հաշվով առավելության հասնելով «Ալ Ռիյադիի» նկատմամբ:
Հայկական ակումբի կազմում գավաթակիրներ են դարձել նաև Հայաստանի հավաքականի թեկնածուներ Հայկ Գյոկչյանը և Սևակ Կետենջյանը: