ՀՀ Նախագահը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետի հետ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 2-ին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմից, անդրադարձ է եղել նաեւ հայ-վրացական համագործակցության օրակարգային հարցերին: