Տնտեսություն

ՀԱԷԿ-ը կոչ է անում չխոչընդոտել իր հատուկ ռեժիմներով աշխատակիցներին սպասարկող մեքենաների տեղաշարժը

1 րոպեի ընթերցում

ՀԱԷԿ-ը կոչ է անում չխոչընդոտել իր հատուկ ռեժիմներով աշխատակիցներին սպասարկող մեքենաների տեղաշարժը

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ատոմային էլեկտրակայանը հայտարարություն է տարածել՝ կոչով չխոչընդոտել Մեծամորի ատոմակայանի` հերթափոխի հատուկ ռեժիմներով աշխատակիցներին սպասարկող մեքենաների տեղաշարժը: «Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Խնդրում ենք ինչպես ԱԻՆ փրկարար ծառայության, շտապօգնության, հրշեջ, մեքենանների, այդպես էլ երկրի համար ռազմավարական օբյեկտի` Հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատակիցներին սպասարկող մեքենաների տեղաշարժը չխոչընդոտել, քանի որ ատոմակայանը հատուկ նշանակության ռազմավարական օբյեկտ է, որի համար գործում են աշխատանքային հերթափոխի հատուկ ռեժիմներ»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում