Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը  նոր նվաճում է գրանցել Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ

1 րոպեի ընթերցում

Հենրիխ Մխիթարյանը  նոր նվաճում է գրանցել Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նոր նվաճում է գրանցել անգլիական Պրեմիեր լիգայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայ կիսապաշտպանը առաջին ֆուտբոլիստն է, ով նույն մրցաշրջանում գոլ է խփել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում և գրավել է «Կարմիր սատանաների» դարպասը:

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 36-րդ տուրի շրջանակներում Լոնդոնի «Արսենալ»-ը հյուրընկալվելով «Մանչեսթեր Յունայթեդ»-ին պարտվեց 2:1 հաշվով: «Զինագործների» կազմում իր նախկին թիմի դարպասը գրավեց Հենրիխ Մխիթարյանը: Այս տուրից հետո «Արսենալ»-ն ունի 57 միավոր և մրցաշարային աղյուսակում 6-րդ տեղում է: «Զինագործները» հաջորդ հանդիպումը կանցկացնեն մայիսի 3-ին՝ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում հյուրընկալվելով Մադրիդի «Ատլետիկո»-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում