Քաղաքականություն

Պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը կգլխավորի Նաիրի Պետրոսյանը

1 րոպեի ընթերցում

Պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը կգլխավորի Նաիրի Պետրոսյանը

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը կգլխավորի Նաիրի Պետրոսյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Պետրոսյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Երեկ հանդիպեցի Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նա ինձ առաջարկեց ստանձնել իր՝ Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահի գրասենյակը ձևավորելու աշխատանքը: Նրա՝ որպես պետության ղեկավարի հետ աշխատանքը միշտ պատիվ եմ համարել և սիրով ընդունել եմ այդ առաջարկը: Գրասենյակի մասին լրացուցիչ տեղեկություններ կհայտնեմ հաջորդիվ»,- գրել է Նաիրի Պետրոսյանը:

Նաիրի Պետրոսյանը եղել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ռեֆերենտը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում