Սպորտ

Մխիթարյանը հնարավոր է կմասնակցի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ առաջիկա խաղին

1 րոպեի ընթերցում

Մխիթարյանը հնարավոր է կմասնակցի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ առաջիկա խաղին

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է կմասնակցի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ առաջիկա խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ Մխիթարյանը հնարավորություն ունի մասնակցելու «Մանչեսթեր Յունայթեդ»-ի առաջիկա խաղին: Մխիթարյանը BeinSports-ի հետ զրույցում ևս փաստել է, որ պատրաստ է խաղալ առաջիկա հանդիպմանը:

Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի շրջանակներում «զինագործները» ապրիլի 29-ին կհյուրընկալվեն «Մանչեսթեր Յունայթեդ»-ին: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:30-ին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում