ՊԵԿ-ը հերքել է Նոր կյանք գյուղի գյուղապետի հայտարարությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկումտների կոմիտեն հերքել է Հանրապետության հրապարակում Նոր կյանք գյուղի գյուղապետի հայտարարությունն այն մասին, թե հարկային մարմինները տուգանել են Ոսկետափ գյուղի՝ փոքր խանութ ունեցող մի կնոջ, ով մասնակցում էր հավաքներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՊԵԿ հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Նախօրեին Հանրապետության հրապարակում Նոր կյանք գյուղի գյուղապետն իր ելույթում նշել է. «Երկու օր առաջ, երբ Ոսկետափ գյուղի մի կին իր նախաձեռնությամբ մասնակցում էր այս համաժողովրդական շարժմանը, ով փոքր խանութ ունի, իմացել են, որ գալիս է ու հարկային մարմինները մտնում են նրա խանութ և ՀԴՄ-ի պատրվակով տուգանում են»:

Այս հայտարարության հետ կապված Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է, որ 2018թ. ընթացքում Ոսկետափ գյուղում կոմիտեն ոչ մի հսկողական միջոցառում չի իրականացրել: Այդպիսի միջոցառումներ իրականացվել են 2017թ. ընթացքում, որոնց արդյունքներով յոթ հսկողական միջոցառումներից հինգի դեպքում խախտումներ են արձանագրվել: Միևնույն ժամանակ ՊԵԿ-ը, լինելով ապաքաղաքական կառույց, հարկ է համարում հիշեցնել, որ բոլոր տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ իրականացրել ու շարունակում է իրականացնել օրենքով իրեն վերապահված լիազորությունները՝ անկախ դրանց գործունեության վայրից: Միաժամանակ, ՊԵԿ-ը հորդորում է բոլոր հարկ վճարողներին, անկախ երկրում ընթացող քաղաքական գործընթացներից, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ապահովել իրենց հարկային պարտավորությունների կատարումը»:

Հայերեն English

Երևանում կայացավ Արքայազն Թալալի անվան մրցանակաբաշխությունը՝ 1 միլիոն դոլար մրցանակային ֆոնդով

ԱՄՆ-ում մահացել է Վենեսուելայի նախագահին առնչվող քրեական գործը քննող դատավորը

Եվրամիությունը հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից. լրատվամիջոց

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա