Ավագանու նիստը մեկնարկեց առանց «Ելք» խմբակցության. ՈՒՂԻՂ
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում ապրիլի 27-ին մեկնարկեց ավագանու 3-րդ նստաշրջանի 3-րդ նիստը` առանց «Ելք» խմբակցության:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԵրևանիքաղաքապետՏարոնՄարգարյանը նշեց, որ նիստին մասնակցում է ավագանու 48 անդամ: «Քվորում ունենք, օրակարգի նախագծում ընդգրկված է 6 հարց»,-ասաց նա:
Երևանի ավագանու նիստն այսօր առաջին անգամ անցկացվում է դռնփակ:
Նիստերի դահլիճ 15 րոպեով թույլատրվում է մտնել միայն օպերատորներին և լուսանկարիչներին: Լրագրողների աշխատանքի համար քաղաքապետարանում հարմարավետ պայմաններ են ստեղծվել` մեծ էկրաններով, որտեղից երևում է դահլիճն ամբողջությամբ: Դահլիճում գործում է բարձրակարգ ինտերնետային կապ: