Քաղաքականություն

Սերժ Սարգսյանի հրաժարականի քայլը դրական է ընկալվել միջազգային ներդրողների կողմից. Արամյան

1 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանի հրաժարականի քայլը դրական է ընկալվել միջազգային ներդրողների կողմից. Արամյան

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականի քայլը դրական է ընկալվել միջազգային ներդրողների ու հանրության կողմից: Այդ մասին կառավարության նիստից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանը:

«Դա դրական ազդակ է տվել այն առումով, որ Հայաստանն ունի այնպիսի իրավիճակ, որ չի կրկնում Ուկրաինայում կատարված սխալները, այսինքն՝ գնում է ավելի կառուցողական ուղիով», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Վարդան Արամյանը:

Ավելի վաղ նման կարծիք էր հայտնել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում