Պաշտոնական

Իրենց դիմումների համաձայն՝ Էմիլ Տարասյանն ու Արման Խաչատրյանն ազատվել են փոխնախարարների պաշտոններից

1 րոպեի ընթերցում

Իրենց դիմումների համաձայն՝ Էմիլ Տարասյանն ու Արման Խաչատրյանն ազատվել են փոխնախարարների պաշտոններից

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի որոշումներով՝ իրենց դիմումների համաձայն՝ Էմիլ Տարասյանին ազատվել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնից, իսկ Արման Խաչատրյանը՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնից։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ կառավարության պաշտոնական կայքից, ՀՀ վարչապետի պաշտոնակատարը որոշումները կայացրել է՝ հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում