Քաղաքականություն

Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մեկնարկել է կառավարության նիստը

1 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մեկնարկել է կառավարության նիստը

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մեկնարկել է կառավարության նիստը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է 20 հարց:

Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետ է ընտրվել Ազգային ժողովի նիստում տեղի ունեցած քվեարկության արդյունքներով և սկսել ձևավորել կառավարության նոր կազմը: Արդեն իսկ հայտնի է, որ ՀՀ առաջին փոխվարչապետ է նշանակվել Կարեն Կարապետյանը, փոխվարչապետեր՝ Արմեն Գևորգյանն ու Վաչե Գաբրիելյանը: Իրենց պաշտոններում վերանշանակվել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը և Տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում