Քաղաքականություն

Մեդվեդեւը կարեւորել Է Սերժ Սարգսյանի ավանդը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման մեջ

1 րոպեի ընթերցում

Մեդվեդեւը կարեւորել Է Սերժ Սարգսյանի ավանդը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման մեջ

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Սերժ Սարգսյանին շնորհավորել Է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը:

«Համոզված եմ, որ նոր պաշտոնում դուք կշարունակեք առաջնային ուշադրություն դարձնել երկկողմ համագործակցության ամբողջ համալիրի զարգացմանը, տարբեր բնագավառներում հեռանկարային համատեղ նախագծերի առաջմղմանը, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցության խորացմանը»,-նշել Է ՌԴ կառավարության ղեկավարը:

«Դա լիովին համապատասխանում Է Ռուսաստանի եւ Հայաստանի շահերին»,-նշել Է նա: Մեդվեդեւը նաեւ կարեւորել Է Սերժ Սարգսյանի անձնական ավանդը «բարեկամական, գործընկերային ու դաշնակցային հայ-ռուսական հարաբերությունների զարգացման մեջ»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում