Սփյուռք

Համագործակցող Հոլանդահայ կազմակերպությունները կազմակերպելու են Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումներ

1 րոպեի ընթերցում

Համագործակցող Հոլանդահայ կազմակերպությունները կազմակերպելու են Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համագործակցող Հոլանդահայ կազմակերպությունները ապրիլի 17-ի և 24-ին կազմակերպելու են Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայից (FAON), ապրիլի 17-ին ցույց է կազմակերպվելու Հաագայի Plein հրապարակում՝ Նիդերլանդների կառավարությանկողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար և ընդդեմ իշխանության կողմից Հայոց ցեղասպանությունը «ցեղասպանության հարց» անվանելու։ Հոլանդիայի կառավարությանը ներկայացվելու է

հանրագիր, նախատեսված են հոլանդացի պատգամավորների և այլոց ելույթներ,

բողոքի քայլարշավ Plein հրապարակից մինչև Malieveld դաշտը` թուրքական դեսպանատան դիմաց։

Ապրիլի 24-ին Ասենի «Դե Բոսկամպ» գերեզմանատանը գտնվող Մեծ Եղեռնի հուշարձանի մոտ տեղի կունենա ոգեկոչման արարողություն, որի շրջանակում ծաղկեպսակներ են տեղադրվելու Մեծ Եղեռնի հուշարձանին, գերեզմանատան սրահում կայանելու է օրվա խորհրդին նվիրված հանդիպում, որի շրջանակում կհնչեն ճառեր և գեղարվեստական ելույթներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում