Ռուսական ռազմակայանի հետախույզները 100 կմ երթ են կատարել լեռնային-ալպինիստական պատրաստություն անցնելուց հետո

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանի հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները դեպի մշտական տեղաբաշխման վայր 100 կիլոմետր երթ են կատարել «Փամբակ» զորավարժարանում լեռնային-ալպինիստական պատրաստության հատուկ դասընթացն ավարտելուց հետո:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, մեկ ամսվա ընթացքում ծովի մակերեւույթից աելի քան 2 հազար մետր բարձրության վրա հետախույզները կատարել են ուսումնամարտական առաջադրանքներ եւ ուսուցման հիմնական առարկաների, ինչպես նաեւ լեռնային եւ ալպինիստական պատրաստության նորմատիվները՝ հետախուզման, կառավարման եւ կապի «Ստրելեց» համալիրների, անօդաչու թռչող ապարատների, ցուցակային հրաձգային եւ հատուկ զենքի օգտագործմամբ՝ «Ռատինկ» արդի հանդերձանքով եւ լեռնային պիտույքներով:

Զինծառայողները յուրացրել են լեռնային-անտառապատ տեղանքում կողմնորոշման, լեռնային գետերի, հեղեղատների, լանջերի, ժայռոտ հատվածների հաղթահարման, օդային անցարանի գցման, առձեռն միջոցների եւ լեռնային հանդերձանքի կիրառման հմտությունները: Մամուլի ծառայությունում նշել են, որ հետախույզների ուսուցումն ավարտվել Է ստորաբաժանումների միջեւ ավելի քան 2,5 հազար մետր բարձրությամբ «Շեկգյոլ» լեռ վերելքի ստուգողական ստուգարքային մրցումների անցկացմամբ:

Հայերեն Русский

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը