2018թ. առաջին երկու ամիսներին արձանագրվել է տնտեսական ակտիվության 8.6 տոկոս աճ. Կարեն Կարապետյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա առաջին երկու ամիսներին Հայաստանում արձանագրվել է տնտեսական ակտիվության 8.6 տոկոս աճ: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հարցին: «Չնայած մենք ունենք որոշակի ֆորս-մաժորային իրավիճակ, քանի որ Թեղուտի ձեռնարկությունը չի աշխատում, սակայն այս տարվա առաջին ամիսներին ունենք տնտեսական ակտիվության 8.6 տոկոս աճ, արտահանման 43 տոկոս, ներմուծման՝ 45-46 տոկոս աճ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Կարեն Կարապետյանն ընդգծեց, որ յուրաքանչյուր գերատեսչություն ունի տեսլական, թե ուր պիտի գնա, ինչ ուղղությամբ շարժվի: «Մենք բավականին երկար աշխատել ենք 20-30 ծրագրի վրա, որոնք վերջերս զեկուցել ենք հանրապետության նախագահին, իսկ առաջիկայում կներկայացնենք հանրային քննարկման: Կարծում եմ, որ մեր քաղաքացիները ինչ-որ առումով բավարարված կլինեն, եթե տեսնենք, թե մենք այնտեղ ինչ նշաձող ենք դրել: Շատ ամբիցիոզ և բավականին քրտնաջան աշխատանք պահանջող ծրագրեր են, այսինքն՝ նշաձողը շատ բարձր է, սակայն ծրագրերը իրագործելի են: Մենք պետք է մեր առավելագույն ուժերը ներդնենք բոլոր ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու համար»,- ընդգծեց Կարապետյանը:

Նա ևս մեկ անգամ կրկնեց, որ մոտակա տարիներին ունենալու ենք որոշակի տնտեսական հաջողություններ և տնտեսական աճ, որը շատ կարևոր կլինի երկարաժամկետ հեռանկարում ֆունդամենտալ բարեփոխումներ իրականացնելու համար: Կարապետյանը հաջողության հասնելու համար կարևորեց երկարաժամկետ ծրագրերի մշակումը՝ ընդգծելով, որ առաջիկայում պետք է քայլեր ձեռնարկեն նման ծրագրեր կյանքի կոչելու ուղղությամբ՝ զերծ մնալով պոպուլիզմից:

Հայերեն العربية English

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի