Սեւծովյան տնտեսական համագործակցության ԽՎ հայկական պատվիրակության անդամները ներկայացրին հանձնաժողովի 50-րդ նիստի աշխատանքները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վահե Էնֆիաջյանը ստանձնել է ՍԾՏՀ ԽՎ տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց պատվիրակության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը:

Պատվիրակության անդամները մասնակցել են օրերս կայացած խորհրդարանական վեհաժողովի տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի 50-րդ նիստի աշխատանքներին, որտեղ Վահե Էնֆիաջյանը խոսել է Հայաստանում գործարար միջավայրի, դրա նպաստավոր կողմերի մասին:

Գեւորգ Գորգիսյանը ներկայացրեց, որ հանձնաժողովի անդամ 12 պետություններից փոխնախագահի պաշտոնում ընտրվելու իրավունք են ունեցել միայն 4 պետություններ, որից մեկը Հայաստանն է եղել:

Լրագրողների հարցին ի պատասխան՝ Գեւորգ Գորգիսյանն անդրադարձավ նախորդ տարի Կիեւում ՍԾՏՀ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպին, երբ պետությունների պատվիրակությունները անցկացրել էին գաղտնի քննարկում, որին հրավիրված չի եղել հայկական պատվիրակությունը:

Դեպքից հետո անմիջապես հետո հայկական պատվիրակությունը հայտարարություն էր տարածել՝ որակելով այդ երեւույթը, որպես վիրավորանք: Հարցին, թե արդյոք կիեւյան միջադեպը հետքը այս նիստի ժամանակ էլ էր նկատվում, ինչ վերաբերմունք կար հայկական պատվիրակության հանդեպ, Գեւորգ Գորգիսյանը պատասխանեց.

«Ամեն ինչ նորմալ էր, ուկրաինական պատվիրակության անդամների հետ նորմալ շփում է եղել»,-ասաց նա եւ հավելեց, որ միջադեպից հետո հայկական կողմը նամակներով դիմել էր բոլոր երկրներին, որպեսզի դատապարտեին կատարվածը:

Վահե Էնֆիաջյանն էլ հիշեցրեց, որ ըստ էության, Կիեւում կատարվածը, ուղղված էր Ռուսաստանի դեմ: Նա տեղեկացրեց, որ միջադեպից հետո պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել, որին մասնակցել է նաեւ հայկական պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը եւ ներկայացրել մի շարք առաջարկներ՝ կանոնակարգում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ, որոնք ընդունվել են:

Հայերեն

Երևանում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

Հաքերները Binance կրիպտոբորսայից գողացել են 6,3 միլիարդ դոլարի կրիպտոարժույթ

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը

Կառավարությունը միջոցներ է հատկացրել մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով

Շաքարի ներմուծողների թիվն ավելացել է, շուկայի ուսումնասիրությունը շարունակվում է․ Շուշան Սարգսյան

Դպրոցներում սպառողական կրթություն ներդնելու աշխատանքներ են սկսվել․ Շուշան Սարգսյան

Ղազախստանում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

Առանց Իրանի յոթ պայմանների կատարման ԱՄՆ-ի հետ բանակցություններում առաջընթաց չի լինի. Ղալիբաֆ

ԱԺ-ում պատգամավորները բարձրացրել են առցանց տաքսիների գների և միջնորդավճարների հիմնավորվածության հարցը

Թաիլանդի մի քանի շրջան աղետի գոտի է հայտարարվել հեղեղումների պատճառով