Կարեն Կարապետյանը վստահեցնում է, որ ԵԱՏՄ-ն չի սահմանափակել Հայաստանի մուտքն այլ շուկաներ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը համոզված է, որ Հայաստանի համար ճիշտ որոշում է եղել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը՝ վստահեցնելով, որ դա չի սահմանափակել երկրի մուտքն այլ շուկաներ: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին, Կարեն Կարապետյանն ընդգծեց, որ Հայաստանը մուտք է գործել 180 միլիոնանոց շուկա՝ ստանալով արտոնյալ ռեժիմներ: «Բացի նրանից, որ մենք սրանով զարգացրել ենք մեր ներքին ներուժը, նաև ներդրողների հրավիրելու խնդիր ենք լուծել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Կարապետյանը:

Նա չհամաձայնեց Էդմոն Մարուքյանի դիտարկման հետ, թե Հայաստանը, անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, սահմանափակել է իր մուտքն այլ շուկաներ: Վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ 2017թ. Հայաստանի ներմուծման և արտահանման աճն ավելի շատ բաժին է ընկել այլ շուկաներին:

Վարչապետի պաշտոնակատարը հիշեցրեց, որ Հայաստանն ունի GSP+ արտոնյալ ռեժիմ Եվրոպական Միության, GSP ռեժիմ ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Կանադայի, Շվեյցարիայի և այլ երկրների հետ:

Հայերեն English Русский

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ, նախատեսվում է գնել ևս 45 նոր տրոլեյբուս. Ավինյան

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը