Հասարակական

Միջազգային կազմակերությունը ցանկություն ունի Հայաստանում «Տվյալների մշակման կենտրոն» ստեղծել

2 րոպեի ընթերցում

Միջազգային կազմակերությունը ցանկություն ունի Հայաստանում «Տվյալների մշակման կենտրոն» ստեղծել

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանը ապրիլի 11-ին ընդունեց «Տվյալների մշակման կենտրոնների» (Data center) ստեղծման ոլորտում մասնագիտացած «ETIX EVERYWHERE» ընկերությունների խմբի պատվիրակությանը՝ միջազգային բիզնեսի զարգացման մասնագետ Մուհամեդ Եղթեդարի գլխավորությամբ։

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից,«ETIX EVERYWHERE»-ի ներկայացուցիչները նախարարին ներկայացրին իրենց գործունեության շրջանակները։ Նշվեց, որ ծրագրեր են իրականացնում տարբեր մայրցամաքներում՝ Եվրոպայի, Ամերիկայի, Ասիայի, Աֆրիկայի երկրներում։

Մուհամեդ Եղթեդարն ասաց, որ ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի ՏՏ ոլորտով, և այստեղ տարածաշրջանային «Տվյալների մշակման կենտրոն» կառուցելու ցանկություն ունեն։

Վահան Մարտիրոսյանը պատրաստակամություն հայտնեց օժանդակելու նախաձեռնության իրականացմանը։ Նա ընդգծեց մասնագիտական «Տվյալների մշակման կենտրոններ» ունենալու կարևորությունը և իր դրական դիրքորոշումը դրանց ստեղծման և զարգացման վերաբերյալ։

Նախարարի պաշտոնակատարը հյուրերին ներկայացրեց ՏՏ ոլորտի հայ մասնագետների կարողություններն ու ներուժը և հույս հայտնեց, որ դա հաշվի առնելով՝ ընկերությունը կարող է մտածել նաև հայաստանյան ՏՏ շուկայի ուսումնասիրության և գիտահետազոտական լաբորատորիայի ստեղծման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին «ETIX EVERYWHERE»-ի հետ համագործակցության ուղղությունները։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց նախարարության համապատասխան ոլորտի մասնագետների հետ առավել հանգամանալից քննարկել ներկայացված ծրագրի իրականացման մանրամասները և հնարավորությունները։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում