Արցախ

Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել Լիբանան-Արցախ փոխգործակցության վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել Լիբանան-Արցախ փոխգործակցության վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 11-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել այս աշնանն Արցախում լիբանանահայ գործարար շրջանակների մասնակցությամբ տնտեսական ֆորում անցկացնելու ծրագրի, ինչպես նաեւ կրթական ու մարդասիրական ոլորտներում Լիբանանի հայ համայնքի եւ Արցախի փոխգործակցությանը վերաբերող հարցերի շուրջ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Համապատասխան զեկույցով հանդես է եկել Լիբանանում եւ Մերձավոր Արեւելքում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը:

Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին նախանշված աշխատանքների իրականացման ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում