Տնտեսություն

ԵՄ-ն կավելացնի ՀՀ-ին տրամադրվող ֆինանսական աջակցությունը

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն կավելացնի ՀՀ-ին տրամադրվող ֆինանսական աջակցությունը

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական Միությունը կավելացնի Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցությունը՝ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագրի արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով: Ազգային ժողովում ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վավերացնելու հարցի քննարկմանն այս մասին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը:

«2017-2020 թվականների համար Հայաստանին տրամադրվելու է Եվրամիության օժանդակության ծրագրված ծավալը, որը կկազմի մոտավորապես 170-175 միլիոն եվրո»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց փոխնախարարը:

Նա տեղեկացրեց, որ ԵՄ-ի կողմից հաստատվել է համապատասխան փաստաթուղթը, որը կրում է «Միասնական ֆինանսական աջակցություն» խորագիրը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում