Առաջին եռամսյակում Արցախի պետբյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը գերազանցվել են 5.6 տոկոսով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Արցախի Հանրապետության պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 11 միլիարդ 304.2 մլն դրամ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրին ԱՀ ֆինանսների նախարարությունից՝ նշելով, որ եռամսյակի մուտքերի պլանավորված ցուցանիշը գերազանցվել է 5.6 տոկոսով կամ 604.2 մլն դրամով, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ աճը կազմել 74.6 տոկոս կամ 4 մլրդ 830 մլն 600 հազ դրամ:

Այն հարցին, թե ինչով է եղել պայմանավորված մուտքերի այդչափ ավելացումը, ֆիննախից պարզաբանեցին, որ 4 մլրդ 830 մլն 600 հազ դրամից 3 մլրդ 925 մլն 300 հազ դրամը պայմանավորված է «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ հանքագործական ընկերության կողմից վճարված հարկային եկամուտների աճով, իսկ 905.3 մլն դրամը կամ 18.7 տոկոսը` ապահովվել է հանրապետությունում արձանագրված տնտեսական աճի և հարկային մարմնի կողմից իրականացված հետևողական վարչարարության արդյունքում:

Աղբյուրի հաղորդմամբ՝ պլանային առաջադրանքները գերակատարվել են բոլոր եկամտատեսակների գծով: Պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների և տուրքերի գումարից 9 մլրդ 116 մլն 700 հազ դրամը կամ 80.6 տոկոսն ապահովվել է խոշոր հարկ վճարողների վարչությունում հաշվառված հարկ վճարողների հաշվին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4 մլրդ 612 մլն 200 հազ դրամի կամ 71.2 տոկոսի դիմաց:

Հայերեն Русский

Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա՝ մասնակցելու միջազգային համաժողովի

Սերժ Սարգսյանը գործի քննության ընթացքում չի մասնակցի դատական նիստերին

Սպանության փորձի, ապօրինի զենք պահելու, քրեական ենթամշակույթի հետ առնչություն ունենալու մեջ մեղադրվող 8 անձանց վերաբերյալ քրեական գործը դատարանում է

Հորմուզի նեղուցը բաց է և բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց Իրանի․ Թրամփ

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը համալրվել է վերջին սերնդի անգիոգրաֆով

Գեղարքունիքի մարզում ավտովթարի հետևանքով 7 ամսական երեխա է մահացել

Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել

Կասեցվել է «Հեքիաթ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է վերահսկողություն հաստատել Հորմուզի նեղուցի նկատմամբ