Բարի գալուստ աշխարհ. մանկան ծննդի առաջին րոպեներն «Արմենպրես»-ի ֆոտոշարքում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծննդատներում 2018 թվականի հունվար և փետրվար ամիսներին 5397 երեխա է լույս աշխարհ եկել: Առողջապահության նախարարությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ 2909 երեխա ծնվել է հունվարին, իսկ 2488-ը` փետրվարին:

Վերջին երկու ամսվա տվյալներով` ամենաշատ ծնունդները Երևանում գրանցվել են Էրեբունի բժշկական կենտրոնում` 628 ծնունդ, ամենաքիչը` «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում` 44 ծնունդ:

Հունվար-փետրվար ամիսների ընթացքում հանրապետության մարզերում ծնունդների առումով ամենաակտիվը Շիրակի մարզն է: Այնտեղ գրանցվել է 433 ծնունդ. 249-ը՝ հունվարին, 184-ը` փետրվարին:

Մարզերից ծնելիության առումով ամենապասիվը Վայոց ձորն է, որտեղ ընդամենը 53 ծնունդ է գրանցվել, ընդ որում Ջերմուկի հիվանդանոցում երկու ամսում մեկ ծնունդ է գրանցվել:

Երկու ամսվա տվյալներով՝ մեկական ծնունդ է գրանցվել նաև Արտենիի և Արծվաբերդի բուժկենտրոններում:

«Արմենպրես»-ի լուսանկարիչը ֆիկսել է մանկան ծննդի առաջին րոպեները:

Մանկան առաջին ճիչը

Բուժքույրը փորձում է հանգստացնել լաց լինող նորածնին

Երկար սպասված գրկախառնություն

Մայրն առաջին անգամ տեսնում է իր փոքրիկին

Փոքրիկը զարմացած նայում է բժշկին

Նորածնի կյանքի առաջին վայրկյանները

Բուժքույրը զննում է նորածնին

«Ծնողներիս հետ լավ է»

«Ես փորձում եմ հասկանալ այս նոր աշխարհը»

Հայերեն English Русский

Սենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամարտությանը

Ջեյ Դի Վենսն ընտրություններում հանրապետականների պարտությունը պայմանավորել է Իրանի հետ հակամարտությամբ

Հայկական ծագման մի շարք ապրանքատեսակներ Միացյալ Թագավորություն կարտահանվեն զրոյական մաքսատուրքով

Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների միջև եռակողմ հանդիպում անցկացնելու շուրջ բանակցություններ են ընթանում

Մայք Ջոնսոնը հրաժարվել է գլխավորել ԱՄՆ Կոնգրեսում հանրապետական կուսակցության ​​խմբակցությունը

Նիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել Քամ Ղաֆֆարիանին

Հնդկաստանում «Մուրասու» ցիկլոնի հետևանքով երկու մարդ է մահացել

Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին

Հայաստանի ժողովրդական նկարիչ Յուրի Պետրոսյանի 85-ամյակը նշանավորվեց «Մտորումներ» հետահայաց ցուցադրությամբ