Արցախի պատվիրակությունը մասնակցել է «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի կառույցի միջոցառմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Արցախի Հանրապետության պատվիրակությունը՝ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ ապրիլի 6-ի երեկոյան Փարիզում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի կառույցի 25-ամյակին նվիրված միջոցառմանը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

Միջոցառման առաջին հատվածում հիմնադրամի և նրա տեղական կառույցի գործունեության մասին ամփոփ ներկայացվել է տեսաֆիլմ, որից հետո կատարված աշխատանքների մասին պատմել է տեղական մարմնի ղեկավար Պետրոս Թերզյանը։ Միջոցառման մասնակիցները հարցեր են առաջադրել անցած տարիների գործունեության արդյունքների և ապագա պլանների վերաբերյալ։

Հանդես գալով ողջունի խոսքով՝ Արցախի խորհրդարանի նախագահը նշել է, որ այսօրվա Հայաստանն ու Արցախը դժվար կլիներ պատկերացնել առանց համայն հայության աջակցության և այդ աջակցության ինստիտուցիոնալ համակարգի՝ ի դեմս «Հայաստան» համահայկական հիմնադրամի։ Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել հիմնադրամի Ֆրանսիայի տեղական կառույցի աշխատանքը և ընդգծել Արցախում իրականացված բազմաթիվ ծրագրերի կարևորությունը, կոչ արել շարունակել նույն հետևողականությամբ աջակցել Արցախին և մայր հայրենիքին՝ առավել ուշադրություն դարձնելով կրթական ծրագրերին։

Միջոցառմանը մասնակցել են Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը, Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանը, Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, ՀՀ դեսպանորդ Լևոն Ամիրջանյանը։

Այսքանով ավարտվեց ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Ֆրանսիա։

Հայերեն العربية English Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ