Մեկնարկել են ոստիկանության 100-ամյակի միջոցառումները, ոստիկանապետը հարգանքի տուրք է մատուցել  Արամ Մանուկյանի և Իրավակարգի զինվորի հիշատակին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ Մանուկյանի և Իրավակարգի զինվորի հուշարձանների մոտ հարգանքի տուրք մատուցելու արարողություններով են ապրիլի 6-ին մեկնարկել Հայաստանի ոստիկանության 100-ամյակի միջոցառումները։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Հաղորդագրության մեջ նշված է. «2018 թվականը հոբելյանական է Հայաստանի Հանրապետության համար, իսկ ոստիկանության համար` կրկնակի հոբելյանական. իրավապահ համակարգը նշում է հիմնադրման հարյուրերորդ տարեդարձը` հպարտ գիտակցությամբ, որ այն եզակի պետականաստեղծ կառույցներից է, որը հարյուր տարի անընդմեջ նվիրումով և անմնացորդ ծառայում է օրենքին ու ժողովրդին:

Հոբելյանական տարվա տոնական հանդիսությունները մեկնարկեցին ապրիլի 6-ին:

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ` ոստիկանության կոլեգիայի անդամները, բարձրաստիճան սպաները, վետերաններն ու հյուրերը ծաղկեպսակներ ու ծաղիկներ խոնարհեցին Արամ Մանուկյանի և Իրավակարգի զինվորի հուշարձաններին` հարգանքի տուրք մատուցելով ոստիկանության կառույցը հիմնած ու ղեկավարած գործիչներին և ծառայողական պարտականությունները կատարելիս իրենց կյանքը չխնայած գործընկերներին:

Տոնական օրը շարունակվեց հանդիսավոր նիստով:

Ոստիկանության քայլերգի ներքո դահլիճ բերվեցին Հայաստանի Հանրապետության ու ոստիկանության դրոշները:

Հնչեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը:

Ոստիկանության անձնակազմին, վետերաններին, ոստիկանական ընտանիքներին հոբելյանի առթիվ շնորհավորանքի ջերմ խոսք հղեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը:

Այնուհետև հրապարակվեցին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերը ոստիկանության մի խումբ ծառայողների պետական պարգևների արժանացնելու մասին:

Պարգևները հանձնեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը:

Հայաստանի Հանրապետության մի շարք ծառայողներ պարգևատրվեցին Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի կարգադրությամբ և վարչապետ Կարեն Կարապետյանի որոշումով:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության 100-րդ տարեդարձի կապակցությամբ ոստիկանության տասնյակ ծառայողներ պարգևատրվել են ՀՀ պաշտպանության նախարարի, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի, Գլխավոր դատախազի, Արդարադատության նախարարի, Արտակարգ իրավիճակների նախարարի, Հատուկ քննչական ծառայության պետի, Քննչական կոմիտեի նախագահի և Արցախի Հանրապետության ոստիկանության պետի հրամաններով: Իսկ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով խրախուսանքների են արժանացել ոստիկանության 1235 ծառայողներ ու 110 վետերաններ»:

Հայերեն Русский

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին