Կառավարությունը բավարարեց կոշիկի արտադրության խթանմանն ուղղված հայտը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը բավարարեց «ԶԵՆՆԻ» ընկերության կաշվի, մորթու և այլ նյութերի ներմուծման մաքսային արտոնության տրամադրման վերաբերյալ հայտը: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ «ԶԵՆՆԻ»ընկերությունը, որը Հայաստանում հանդես է գալիս հայկական կոշիկի և աքսեսուարների SALI ապրանքանիշով,ներկայացրել էր 69.6 մլն դրամ ընդհանուր արժեքով հումքի ներմուծման մաքսատուրքերից ընկերությանը ազատելու դիմում։ Խոսքը հիմնականում Չինաստանից ներմուծվող խոշոր եղջերավոր անասունների կաշվի (42,7 մլն դրամ), ինչպես նաև Թուրքիայից ներմուծվող կաշվի ու մորթու և Իտալիայից ներմուծվող ներկերի ու լաքերի մասին է։

«Կոշկի և աքսեսուարների «ԶԵՆՆԻ» ընկերությունը հիմնադրվել է 1991 թ. օգոստոսին: Լինելով տեղական արտադրող` ֆաբրիկան ներկայացնում է միայն բնական կաշվից բարձրորակ տեսականի։ Այն 6 խանութ ունի Հայաստանում, մեկն էլ՝ Ռուսաստանում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարայանը՝ ավելացնելով, որ նոր ներդրումների արդյունքում կստեղծվի 10 նոր աշխատատեղ:

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան