Փոխնախարարը «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի համար առաջարկված սակագինը ռեկորդային է համարում

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մասրիկ-1» 55 ՄՎտ արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագիրը կոտրեց բոլոր կարծրատիպերը արևային տեխնոլոգիաների մասին, իբրև դրանք թանկ են ու ժամանակատար Հայաստանում ներդնելու համար: «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը: «Հիմա փաստացի ունենք շատ էժան սակագին, որ միջին կշռույթային սակագնից ավելի մատչելի է և կարող է դրական ազդել վերջնական սպառողական սակագնի վրա, եթե կշիռը մեր արտադրության համակարգում մեծանա»,-ասաց փոխնախարարը` հիշեցնելով, որ նիդեռլանդական Fotowatio Renewable Ventures B.V և իսպանական FSL Solar S.L. ընկերություններից կազմված կոնսորցիումի առաջարկած սակագինը 0.0419 ԱՄՆ դոլար է կամ 20.11 դրամ՝ առանց ԱԱՀ-ի: Նրա խոսքով` այն 20 տոկոսով ավելի նվազ է, քան ներկա պահին գործող փոքր ՀԷԿ-երի սակագինը, որը 23.8 դրամ է:

Փոխնախարարի վստահեցմամբ` առաջարկը ռեկորդային է, այսպիսի սակագին հնարավոր չի լինի գտնել միջազգային նմանատիպ մրցույթների դեպքում, որոնք իրականացվել են վերջին տարիներին: Հայկ Հարությունյանը նկատեց, որ ծրագրի իրագործման արդյունքում Հայաստանը մի շարք առավելություններից կօգտվի, մասնավորապես, հաղթող ընկերության առաջարկած նորարարական լուծումներից: «Առաջարկը, երբ ստացանք, տեսանք, որ մի շարք նորարարական լուծումներ են առաջարկվել, որոնք էականորեն բարձրացնում են կայանի արդյունավետությունը: Առաջարկվող տեխնիկական լուծումը մեկ առանցքում արևին հետևող համակարգն է, որը թույլ է տալիս արտադրությունը այդ նույն դրվածքային հզորությամբ մոտ քսան տոկոսով ավելացնել: Եթե մենք ի սկզբանե կանխատեսում էինք, որ 55 ՄՎտ կունենանք 90 միլիոն Կվ/ժ արտադրություն, ապա հիմա արդեն 120 միլիոն Կվ/ժ էլեկտրաէներգիա կարող ենք ակնկալել այդ նույն հզորությունից »,-նշեց պաշտոնյան` ավելացնելով, որ պետությունն էլ իր հերթին երաշխավորում է, որ ՀԷՑ-ը պարտավորված է 20 տարի շարունակ առաջարկվող սակագնով գնելու արտադրված ամբողջ էլեկտրաէներգիան:

Ինչ վերաբերում է ծրագրի կողմնակի օգուտներին, ապա հաղթող ընկերությունը 80 միլիոն դրամի ներդրում կիրականացնի համայնքում: Բացի դրանից` գույքահարկի և հողի հարկի միջոցով կապահովվի տարեկան 6 միլիոն դրամի մուտք Մեծ Մասրիկի բյուջե: Այս տարի կկնքվեն ծրագրի իրագործման համար անհրաժեշտ բոլոր պայմանագրերը, իսկ 2019-ին կմեկնարկեն շինարարական աշխատանքները, որոնք ավարտին կհասցվեն նույն տարվա վերջում: «Շինարարության ժամանակ առնվազն 50 աշխատատեղ է ստեղծվելու, իսկ մշտական շահագործման ժամանակ՝ 20 աշխատատեղ»,-հավելեց փոխնախարար Հարությունյանը:

Ֆոտովոլտային կայանը բաղկացած է լինելու 170 հազարից ավելի արևային վահանակներից և 3 հազարից ավելի արևին հետևող 3H համակարգերից, որոնք, ըստ փոխնախարարի, Հայաստանում դեռևս չեն օգտագործվել ու դրական փորձ կլինեն հետագայում կառուցվող կայանների համար: Հարցին ի պատասխան, թե արդյոք հնարավո՞ր է «Մասրիկ-1»-ի կառուցման մեջ կիրառել հայկական արտադրության արևային վահանակներ, Հայկ Հարությունյանն ասաց` ոչ, քանի որ բավականաչափ խիստ պահանջներ են ներկայացվել, որոնց կարող են բավարարել աշխարհի առաջատար շուրջ 10 ընկերություններ: Այս ծրագրի շրջանակում հայկական արտադրության արևային վահանակներ չեն կիրառվելու: Պետք է այդ վահանակներն ունենան առնվազն 30 տարվա երաշխիք և 30 տարվանից հետո չպետք է աշխատեն ավելի քիչ, քան 82 տոկոս հզորությամբ: Նմանատիպ բարձր ստանդարտներով ու մեծ փորձով ընկերություններն աշխարհում մեկ տասնյակն են»:

«Մասրիկ-1» ֆոտովոլտային կայանի կառուցման մրցույթին սկզբնական հայտ էր ներկայացրել 7 տասնյակ ընկերություն, որոնցից 20-ը դիմել էր նախաորակավորման փուլին, դրանցից անցել էր 10-ը, իսկ վերջնական մրցույթի հայտ ներկայացրել էր 5 ընկերություն: Մրցույթի պահանջն էր ամենացածր սակագնի առաջարկը:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում