Սփյուռք

Լոս Անջելեսում անցկացվելու է Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված «Արդարության արշավ» խորագրով  քայլերթ

1 րոպեի ընթերցում

Լոս Անջելեսում անցկացվելու է Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված «Արդարության արշավ» խորագրով  քայլերթ

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված քայլերթ կանցկացվի «Արդարության արշավ» խորագրով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, քայլերթին կմասնակցեն հայկական երիտասարդական, մշակութային, քաղաքական, սոցիալական, եկեղեցական կազմակերպությունները:

Քայլերթը կմեկնարկի Pan Pacific այգուց, որտեղից մասնակիցները կշարժվեն դեպի Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսություն, որտեղ Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով հանրահավաք կանցկացվի:

«Մենք կոչ ենք անում հայ համայնքի բոլոր ներկայացուցիչներին մեզ միանալ, քանի որ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը և շարունակում ենք ներկայացնել մեր հավաքական պահանջները հանուն մարդկության դեմ այս հանցագործության հարցում արդարության հասնելու»,- ասված է քայլերթի մասին ազդարարող հայտարարության մեջ:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Լոս Անջելեսում «Արդարության արշավ» քայլերթին մասնակցել է ԱՄՆ հայկական համայնքի շուրջ 166 հազար ներկայացուցիչ՝ իրականացնելով Լոս Անջելեսի պատմության մեջ ամենախոշոր բողոքի քայլերթը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում