Տնտեսություն

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ՀՀ-ի և ՎԶՄԲ-ի միջև 2 միլիոն դոլարի վարկային համաձայնագրին

2 րոպեի ընթերցում

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ՀՀ-ի և ՎԶՄԲ-ի միջև 2 միլիոն դոլարի վարկային համաձայնագրին

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2 միլիոն դոլարի վարկային համաձայնագրին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն ընդգրկվեց խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգում:

Վարկային համաձայնագիրը հանձնաժողովի անդամների քննարկմանը ներկայացրեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը: «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորման» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 20-ին, որով Հայաստանի Հանրապետությանը կտրամադրվի 2 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծեց Հարությունյանը:

Նա մանրամասնեց, որ վերոնշյալ վարկային համաձայնագիրը 2013թ. մայիսի 29-ին ՀՀ և ՎԶՄԲ-ի միջև ստորագրված 30 մլն դոլար արժողությամբ «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի» վարկային համաձայնագրի լրացուցիչ ֆինանսավորումն է: Ծրագրի նպատակներն են կրճատել սպառվող էլեկտրաէներգիայի ծավալը և ոռոգման թիրախային համակարգերում բարելավել ոռոգման ջրի տեղափոխման արդյունավետությունը և բարելավել ոլորտային կարևոր տվյալների և տեղեկատվության մատչելիությունը և հուսալիությունը որոշում կայացնողների և այլ շահագրգիռ կողմերի համար: Մասնավորապես, Ծրագիրն ուղղված է Բաղրամյան-Նորակերտ ինքնահոս համակարգի համար ներտնտեսական ջրանցքի համակարգի կառուցմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում