Հասարակական

Հյուսիսային պողոտայում պայթյունից տուժածներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է. գրեթե բոլորն անչափահասներ են

1 րոպեի ընթերցում

Հյուսիսային պողոտայում պայթյունից տուժածներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է. գրեթե բոլորն անչափահասներ են

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հյուսիսային պողոտայում գտնվող արագ սննդի կետում պայթյունի հետևանքով Երևանի Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել 8 տուժած, որոնցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից՝ հավելելով, որ մնացած 7-ի վիճակը գնահատվում է կայուն ծանր։

«Մեզ մոտ տեղափոխվածները գրեթե բոլորն էլ անչափահաս են՝ 6, 8, 19, 16, 15, 14, 15 և 25 տարեկան։ Նրանցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է և հենց այս պահին վիրահատում են»,- ընդգծեցին ԲԿ-ից։

Երեխային, ով ունի կոնքազդրային հոդի հատվածում շատ մեծ վնասվածքներ, վիրահատում են միկրովիրաբույժները և վնասվածքաբանները։

Ավելի վաղ ԱԻՆ-ը հայտնում էր 9 տուժածների մասին։ Պայթյունի նախնական պատճառը թթվածնի բալոնն է եղել։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում