Հասարակական

Հյուսիսային պողոտայում պայթյունից նախնական տվյալներով տուժել է 9 մարդ. ԼՐԱՑՎՈՒՄ Է

2 րոպեի ընթերցում

Հյուսիսային պողոտայում պայթյունից նախնական տվյալներով տուժել է 9 մարդ. ԼՐԱՑՎՈՒՄ Է

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային պողոտայումBurger King արագ սննդի ցանցի կենտրոններից մեկում տեղի ունեցած պայթյունից, նախնական տվյալներով, տուժել է 7 մարդ․ զոհեր չկան։ Այս մասին«Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Նանա Գնդոյանը։

«Տեղեկությունները խիստ նախնական են և կարող են փոխվել։Տուժածների թվում երեխաների առկայության մասին տեղեկությունները ճշտվում են։ Պատճառները դեռևս հայտնի չեն»,- ասաց նա։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ապրիլի 2-ին, ժամը 20:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների և օպերատիվ խմբերը:

«Արմենպրես»-ը ճշտում է դեպքի այլ մանրամասներ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

21։28 - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ նախնական տվյալներով խոհանոցում պայթել է թթվածնի բալոն, կա 7 տուժած (այդ թվում օտարերկրյա քաղաքացիներ), ովքեր տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

21:31- ԱԻՆ-ից հայտնում են, որ պայթյունի հետևանքով տուժածների թիվը 9-ն է:

21:51-Հյուսիսային պողոտայում գտնվող արագ սննդի կետում պայթյունի հետևանքով Երևանի Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել 8 տուժած, որոնցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։«Մեզ մոտ տեղափոխվածները գրեթե բոլորն էլ անչափահաս են՝ 6, 8, 19, 16, 15, 14, 15 և 25 տարեկան։ Նրանցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է և հենց այս պահին վիրահատում են»,- ընդգծեցին ԲԿ-ից։

Երեխային, ով ունի կոնքազդրային հոդի հատվածում շատ մեծ վնասվածքներ, վիրահատում են միկրովիրաբույժները և վնասվածքաբանները։

Ավելի վաղ ԱԻՆ-ը հայտնում էր 9 տուժածների մասին։ Պայթյունի նախնական պատճառը թթվածնի բալոնն է եղել։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում