Արցախում ականի պայթյունի հետևանքով վիրավորներից մեկի վիճակը բավարար է, մյուսի վիճակը շարունակում է մնալ ծանր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Մարտակերտի շրջանի Ղազանչի տեղանքում հակատանկային ականի պատահական պայթյունի հետևանքով վիրավորում ստացած եւ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված Արամ Մկրտչյանի (ծնվ. 1974 թ.) վիճակը բժիշկները գնահատվում են բավարար: Նա գտնվում է վիրաբուժական բաժանմունքում: « Նրա մոտ առկա էր ներքին արյունահոսություն, փայծաղի պատռվածք. կատարվել էր փայծաղի հեռացում: Հիվանդն առաջիկայում որեւէ վիրահատության չի ենթարկվի»,-«Արմենպրես»-ին տեղեկացրին բաժանմունքից:

Ականի պայթյունի հետեւանքով վիրավորված մյուս հիվանդի` Գարիկ Ղահրիյանի (ծնվ. 1987 թ.) վիճակը շարունակում է գնահատվել ծանր, սակայն դրական դինամիկայով: «Նրա մոտ կատարվել էր զույգ ստորին վերջույթների անդամահատում, ուներ հեմոռագիկ շոկ երրորդ ու չորրորդ աստիճանի, լրացուցիչ հետազոտությունների արդյունքում ի հայտ են եկել ողնաշարի գոտկային մասի երրորդ, չորրորդ ողերի ու փոքր կոնքի ոսկրերի կոտրվածքներ»,-տեղեկացրին հիվանդանոցից:

Միջադեպը գրանցվել էր մարտի 29-ի առավոտյան:Միջազգային «HALO Trust» կազմակերպության աշխատակիցները, ովքերՂազանչիտեղանքում էին ականազերծման աշխատանքներ կատարելու նպատակով, մեքենայով պայթել են ականի վրա: Դժբախտ պատահարի հետեւանքով երեք մարդ մահացել է, երկուսը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հայերեն Русский

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնում քննարկվել են թվայնացման և արհեստական բանականության կիրառման հարցեր

Շենգավիթում 48-ամյա տղամարդու մեքենայից հայտնաբերվել են մեթամֆետամին և մարիխուանա

Մեծ քանակությամբ սնդիկ կրող գերմանական սուզանավը բնապահպանական խնդիր է դարձել Նորվեգիայի համար

Պակիստանում ոստիկանական համալիրի վրա հարձակումից հետո սպանվել է 8 զինյալ

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Շվեդիայի, Նիդեռլանդների և Բելգիայի դեսպանների հետ քննարկել են արտաքին մարտահրավերները

ԱՄՆ-ն հաստատել է Ուկրաինային 2,7 միլիարդ դոլար արժողությամբ սպառազինության վաճառքը

Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Հայաստանն ու ԱՄՆ-ն ամփոփել են պաշտպանական համագործակցության ծրագրերը և ստորագրել արձանագրություն

ՌԴ դեսպանը Սյունիքում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ

Ջերմուկ քաղաքում հայտնաբերվել է 24 շիշ կեղծ օղի և 1738 տուփ ծխախոտ. 31-ամյա տղամարդը ձերբակալվել է