«Հրեշը», «Բիբն» ու «S1»-ը՝ հակառակորդի սարսափ. նոր ԱԹՍ-ներ հայկական ընկերությունից

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական արտադրության «Հրեշ» (HREESH) հարվածային և ինքնաոչնչացվող (կամիկաձե) անօդաչու թռչող սարքը կարողանում է խոցել հակառակորդի` 20 կմ հեռավորության վրա գտնող թաքնված օբյեկտները: Սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2018» միջազգային ցուցահանդեսին ներկայացված ԱԹՍ-ն «Pro MAQ» ընկերությունների խմբի միակ արտադրանքը չէ: Նորաստեղծ ընկերությունը հանդես է եկել նաև «Բիբ» հարվածային, ինչպես նաև հետախուզության և հրետանու կրակի կարգավորման «S1» անօդաչուներով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ընկերության նախագծերի համակարգող Վահան Վարդանյանը նշեց, որ սարքերը բարեհաջող կերպով անցել են փորձարկումներ անձրևի և քամու պայմաններում: «Հրեշը» հարվածային, ինքնաոչնչացող (կամիկաձե) անօդաչու թռչող սարք է, նախատեսված է 20 կմ հեռավորության վրա գտնող օբյեկտների խոցման համար: Թույլ է տալիս հակառակորդի այնպիսի օբյեկտներ խոցել, որոնք ուղիղ տեսանելիությամբ չեն կամ թաքնված են»,-ասաց Վահան Վարդանյանը:

Նկարագրելով «Բիբ» (BEEB) հետախուզական սարքերի հնարավորությունները` Վահան Վարդանյանը նշեց «BEEB 3200»-ը բազմաֆունկցիոնալ է, կարող է ծառայել ինչպես հետախուզության նպատակով, այնպես էլ որպես ռմբակոծիչ: «Ավելացվում է առանձին կտոր, որտեղ ռումբեր են տեղադրվում ու կարող են սահմանված վայրում բաց թողնվել: «BEEB 3000»-ը ևս հետախուզության համար է նախատեսված, 4-5 ժամ թռիչքային ժամանակ ունի մինչև 50 կմ խորության վրա»,-ասաց ընկերության ներկայացուցիչը:

«BEEB 1800»-ը ևս հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարք է, «Հրեշի» նման կրում է մարտագլխիկ և ինքնաղեկավարումով կարող է խոցել օբյեկտները:

Ինչ վերաբերում է «S1»-ին, ապա դրա աշխատանքային բարձրությունը 4 կմ է, թռիչքի տևողությունը 2 ժամ: «Այն կոորդինատներ է հաղորդում հրետանուն կրակի վարման համար»,-հավելեց Վահան Վարդանյանը:

Հարվածային և հետախուզական նպատակ հետապնդող այս սարքերը ղեկավարվում են օպերատորի կողմից, որից հեռավորությունը, կախված խնդրից, կարող է լինել 30-50 կմ:

Ընկերությունը ներկայացրել է նաև կապի միջոցներ, որոնց փորձարկումները ցույց են տվել, որ գրեթե անհնարին է դրանց խլացումը:

«Pro MAQ» ընկերությունների խումբը ներկայիս կազմով ձևավորվել է մոտ կես տարի առաջ` Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հայտարարած մոբիլիզացիոն ծրագրի արդյունքում: «Տարբեր ոլորտներից տարբեր մասնագետներ մեզ միացան և սկսեցինք աշխատանքները: Արդյունքում ունեցանք այն, ինչ ցուցադրված է»,-ասաց Վահան Վարդանյանը: Հարցին ի պատասխան, թե որոնք են ներկայացված անօդաչուների մրցակցային առավելությունները արտասահմանյան նմանատիպ սարքերի համեմատությամբ` մեր զրուցակիցը նշեց՝ դրանց մատչելիությունը: Նրա խոսքով` Պաշտպանության նախարարությունը հետաքրքրված է նշյալ արտադրանքներով, իրենք էլ աշխատում են այնպես անել, որ սարքերն ամբողջությամբ կատարեն իրենց առջև դրված խնդիրները, լինեն մատչելի և միևնույն ժամանակ հեշտ կառավարելի` զինվորի օգտագործման տեսանկյունից:

Հայերեն العربية English Русский

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը