Երկու տարի անց. դե ֆակտո սահմաններ եւ միջազգային ամրագրման նախադրյալներ. Շահան Գանտահարյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլյան քառօրյայից երկու տարի անց այսօրվա իրավիճակի մասին կարելի է որոշ երեւույթների ընդգծումներ կատարել: Ապրիլյան պատերազմն ըստ էության զրո կետ վերադարձրեց արցախյան բանակցային գործընթացը: Նման հարձակողապաշտություն դրսեւորելով եւ իր առջեւ դրած ռազմական առաջադրանքը չկարողանալով իրականացնելով, Բաքուն այս ձեւով նվազ արձանագրեց նաեւ դիվանագիտական հարթության վրա:

Բանակցությունների թեման թե ՛ Վիեննայում, թե ՛ Սանկտ Պետերբուրգում եւ թե ՛ Ժնեւում ըստ էության կազմեցին ոչ թե հակամարտության լուծման տարբերակային մոտեցումները, այլ հրադադարի ամրակայման որդեգրելի մեխանիզմների ճշտումը: Մշտադիտարկում, հետաքննություն եւ նաեւ այդ բոլորի համար ԵԱՀԿ-ի անձնական ներկայացուցչի լիազորությունների ընդլայնման հրամայականը:

Բանակցության փլիսոփայությունը հիմնովին եւ կտրուկ շրջադարձ արեց այս ձեւով: Բաքուն խորքում ներքաշվել է իր լարած ծուղակում: Նման բանակցային թեմաների ճշտումը միջնորդական առաքելության կողմից, թեեւ առանց հասցեականության, ըստ էության սակայն թիրախավորել են Բաքվի ռազմաքաղաքական համակարգը: Հրադադար խախտողի, դիվերսիոն գործողություն իրականացնողի եւ դիպուկահարների գործողությունների շարք հրամցնող կողմին են ուղղվել այս բոլոր միջոցների որդեգրման որոշումները:

Միջնորդական առաքելությունը անվերջ խոսում է արդիական գործիքակազմով հագեցնելու արցախաադրբեջանական շփման գիծը, սկզբում նախ հայտնաբերելու համար հարձակողապաշտ նախաձեռնողականությամբ հանդես եկողին, ապա նաեւ հետաքննելու այդ կողմը: Այս տրամաբանությամբ էլ հետեւում է երրորդ հրամայականի շեշտումը` ընդլայնել ԵԱՀԿ-ի ներկայացուցչի լիազորությունները, դիտորդների թվի բազմապատկումով եւ շփման գիծը վերահսկելի դարձնելու ուղղությամբ: Վիեննայից Ժնեւ, անցնելով Սանկտ Պետերբուրգից` այս գիծն է, որ կարմիր թելի նման շեշտում է միջնորդական առաքելությունը, որին կողմ է Երեւանը եւ հայտնաբար իր արգելակիչ պահվածքով դեմ է Բաքուն:

Չեզոքացնելով ապրիլյան լայնամասշտաբ պատերազմի նախադրյալները՝ հայկական կողմին հաջողվեց դիվանագիտական հարթության վրա համատեղել հայկական եւ միջազգային պահանջները ներկա պահին: Մինչ Ադրբեջանի նախագահը ավելի խորացրեց իր ներքաշումը իր իսկ լարած ծուղակում, երբ Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային տիրացման նկրտումներ դրսեւորեց ձեւով զառանցումային, էությամբ` ներքին շուկայի համար գրավիչ արտադրություն սպասարկելով: Ադրբեջանի բարձրագույն դիրքերից կատարված այս հայտարարությունը հզոր հարված էր բանակցային գործընթացի փոխզիջումային տրամաբանությանը` ակներեւ ոչ միայն հայկական կողմի այլ միջազգային ընտանիքի համար: Համոզելով բոլորին, որ հարձակողապաշտին, ոչ միայն արցախյան այլ նաեւ Հայաստանի Հանրապետության ուղղություններով տարածքների գրավման ծրագրեր բարձրաձայնող, իր ժողովրդի մեջ հայատյացության գաղափարախոսություն տարածող կողմի նկատմամբ միայն զսպիչ-պատժիչ գործողությունների ընտրանք է պարտադրվում այս կերպ: Իսկ միջազգային ընտանիքի համար հրամայական է դառնում շփման գծի վերահսկողությունը, այդ ձեւով կանխարգելելու համար Բաքվի կողմից հրապարակվող ծրագրերը:

Այս բոլորի մեջ հայկական կողմի եւ միջազգային ընտանիքի մոտեցումների միջեւ ընդգծվում է մոտեցումների համատեղելիությամբ նկատվող մի այլ իրականություն : Շփման գիծը, որի երկայնքով գործիքակազմ, մշտադիտարկում, հետաքննություն եւ հագեցած արհեստագիտություն է ուզում տեղադրել եւ համապատասխան վերահսկող գործողություններ իրականացնել ԵԱՀԿ-ը, ըստ էության այսօրվա դե ֆակտո սահմաններն են: Այդ սահմանների միջազգային ամրագրման են միտում միջնորդական առաքելության կողմից իբրեւ հրամայական շեշտվող իրականանալի գործողությունները:

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում