Նախագահն ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղարին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 30-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,զրուցակիցները քննարկել են Հայաստանում այս տարվա հոկտեմբերին կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին, ինչպես նաև հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր:

Ջերմությամբ հիշելով այս տարվահունվարին կայացած իր այցը Փարիզ և հանդիպումները երկրի բարձրագույն ղեկավարության հետ՝ Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում մեծ ուրախությամբ են սպասում Ֆրանսիայի նախագահի պետական այցին, ինչը, Սերժ Սարգսյանի համոզմամբ, մեծ խթան կհանդիսանա հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա ամրապնդման և զարգացման համար:

Պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը գոհունակությամբ է նշել, որ Հայաստանում ակտիվորեն աշխատանքներ են իրականացվում գագաթնաժողովի նախապատրաստության ուղղությամբ և հավաստիացրել է, որ Ֆրանսիան ամենայն աջակցություն կցուցաբերի այդ կարևորագույն իրադարձության պատշաճ անցկացմանը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին, տարածաշրջանի խնդիրներին և մարտահրավերներին:

Հայերեն English Русский

Մեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովում

Կասեցվել է «Չանախ» պանրի տեխնոլոգիայով պատրաստված «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունը

Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակում քաղաքաշինական ընթացակարգերին առնչվող հարցեր

Հոկտեմբերի 28-ի միջոցառումների անոնս

Վաղ տարիքից զարգացնել սովորողների բնապահպանական գիտակցությունը․ Կենսաբազմազանության կրթության օր COP17-ի շրջանակում

Ըմբիշ Գևորգ Թադևոսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Մոլդովան ամրապնդում է երկկողմ հարաբերությունները Կիպրոսի հետ. Moldpres

Դանիայի և Շվեդիայի վարչապետները թերահավատորեն են վերաբերվել Պուտինի հետ իրենց գործընկերների հեռախոսազրույցի արդյունքներին

Դավիթ Խուդաթյանն ու Ֆլորիան Էսկյուդիեն քննարկել են մի շարք ոլորտներում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ԲԸՏՄ-ն ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում