Արցախ

ԼՂ հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտն Ադրբեջանի ծայրահեղական դիրքորոշումն է. Բակո Սահակյան

1 րոպեի ընթերցում

ԼՂ հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտն Ադրբեջանի ծայրահեղական դիրքորոշումն է. Բակո Սահակյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտն Ադրբեջանի ապակառուցողական, ծայրահեղական և թշնամական դիրքորոշումն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ հանդես է եկել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Armenian Mirror Spectator-ի հետ զրույցում:

«Մենք գիտակցում ենք, որ միջազգային հանրությունը՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի մտահոգված է այս բարդի հարցի լուծման փնտրտուքով: Սակայն մեր խորը համոզմունքն է, որ կողմերից մեկի՝ Ադրբեջանի ապակառուցողական, ծայրահեղական և թշնամական դիրքորոշումը այն հիմնական խոչընդոտն է, որը չենք կարողանում հաղթահարել, լուրջ համաձայնությունների հասնելու համար»,- ասել է Արցախի Հանրապետության նախագահը:

Անդրադառնալով փախստականների խնդրին՝ Բակո Սահակյանը շեշտել է, որ հաճախ խոսվում է ադրբեջանցի փախստականների մասին, սակայն բավարար ուշադրություն չի դարձվում հայ փախստականների խնդիրներին: «Մենք բազմիցս նշել ենք, որ ադրբեջանցի փախստականները, բնականաբար, կարող են վերադառնալ Արցախի Հանրապետություն, եթե ընդունեն նրա իրավասությունը»,- ընդգծել Արցախի Հանրապետության նախագահը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում