Տնտեսություն

ArmHiTec-2018 միջազգային ցուցահանդեսին փակ ցուցադրությամբ կներկայացվեն ռազմարդյունաբերական ոլորտում հայկական մշակումներ

1 րոպեի ընթերցում

ArmHiTec-2018 միջազգային ցուցահանդեսին փակ ցուցադրությամբ կներկայացվեն ռազմարդյունաբերական ոլորտում հայկական մշակումներ

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռազմարդյունաբերական ոլորտում հայաստանյան մտքի եւ կարողությունների օգտագործման առումով ապրիլյան պատերազմից հետո բավական առաջընթաց կա: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը:

Նրա խոսքով` մարտի 29-31-ին Երեւանում կայանալիք սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec-2018 միջազգային ցուցահանդեսում փակ ցուցադրությամբ կցուցադրվեն նշված մշակումներն ու լուծումները: «Ներկայացված են լինելու ամենավերջին մշակումները: Մի շարք նմուշներ, որոնք մինչ այդ չէինք ցուցադրում, ցուցադրված կլինի նաեւ բաց մասում»,-ասաց նա:

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, թե հայկական քանի ընկերությունների հետ են ներկայում համագործակցում, Դավիթ Փախչանյանը նշեց, որ թիվն անցնում են մի քանի տասնյակից: «Մասնավորապես, 34 ընկերություն, որոնք բոլորն են ներկայացված լինելու ցուցահանդեսում»,-հավելեց նա:

ArmHiTec-2018 միջազգային ցուցահանդեսի շրջանակում տաղավարներով ներկայացված կլինեն, Հայաստանից բացի, ևս 14 երկրի 30 ընկերություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում