Գանձակ գյուղում ավտովթարից մահացածները հայր ու որդի են

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 28 մարտի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում մարտի 27-ի երեկոյան գրանցված ավտովթարի հետևանքով մահացած վարորդը եւ ուղեւորը հայր եւ որդի են: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գանձակի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Հրաչիկ Ասատրյանը, վթարը տեղի է ունեցել Գանձակ գյուղում:

Գանձակի բնակիչ Վարդան Հախոյանն իր անձնական օգտագործման ավտոմեքենայով բախվել է ծառին, ինչի հետեւանքով մահացել են ինքը եւ ավտոմեքենայում գտնվող որրդին՝ ութ տարեկան Հրաչիկ Հախոյանը: «Անասելի դժբախտություն էր թե այդ ընտանիքի, թե գյուղի, թե մեր դպրոցի համար: Հրաչիկ Հախոյանը մեր դպրոցի աշակերտն էր, սովորում էր երկրորդ դասարանում, ուսման առաջավոր էր, շատ խելացի երեխա: Նա ընտանիքի միակ արու ժառանգն էր, երկու քույրերի փոքր եղբայրը:

Շատ համեստ, օրինակելի ընտանիք է Վարդան Հախոյանի ընտանիքը: Ափսոս, որ նման աղետ պայթեց այդ աշխատասեր, բոլորիս կողմից սիրված ու հարգված ընտանիքի գլխին: Սգում է ողջ գյուղը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց դպրոցի տնօրենը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն Русский

Նկատելիորեն աճել է նախադպրոցական հաստատություններում ընդգրկված երեխաների թիվը. ԿԳՄՍ նախարար

«Շիրակ»-ն արձագանքել է Պրեմիեր լիգայի ձևաչափի փոփոխությունների վերաբերյալ ՀՖՖ-ի առաջարկին

Պատրաստ ենք ավելի ընդլայնել Երևանի և Թբիլիսիի միջև առկա ռազմավարական գործընկերությունը. Վրաստանի ԱԳ նախարար

ՖԱՖ-ը բողոքում է. երկրպագուները չեն կարողանում ձեռք բերել ֆուտզալի հավաքականի խաղի տոմսերը

Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությունը մշտապես կրել է ռազմավարական բնույթ. Արարատ Միրզոյան

Համահայկական ձմեռային խաղերին կմասնակցի աշխարհի 19 պետության 77 քաղաքի ավելի քան 1300 պատվիրակ

2023 թվականին ՀՀ-ում գրանցվել է գիտական հրապարակումների պատմականորեն ամենամեծ ծավալը միջազգային հեղինակավոր պարբերականներում

Հայաստանի արագ շախմատի առաջնության չեմպիոնը Արամ Հակոբյանն է

Ադրբեջանի հետ հաղորդակցությունների ապաշրջափակման դեպքում Հայաստանը հնարավոր է համարում անցման ընթացակարգերի պարզեցումը. Միրզոյան

ՀՀ պետգույքի կառավարման վարչության նախկին պետն օրինականացրել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը