Հասարակական

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում անցկացվում է միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլը

2 րոպեի ընթերցում

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում անցկացվում է միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում մարտի 26-ին մեկնարկել է ԱՊՀ անդամ պետությունների բարձրագույն կրթական հաստատությունների կուրսանտների ներգրավմամբ անցկացվող միջազգային օլիմպիադայի օտար լեզվի եզրափակիչ փուլը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանը, ՌԴ ՊՆ ռազմական համալսարանի պետի տեղակալ, գեներալ-մայոր Ելենա Կնյազևան, բարձրաստճան սպաներ, հյուրեր:

Շնորհավորելով օլիմպիադայի եզրափակիչ փուլի մեկնարկի կապակցությամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանը մասնակիցներին մաղթել է հաջողություն և հաղթանակ՝ վստահություն հայտնելով, որ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում անցկացվող նմանօրինակ միջոցառումը ոչ միայն լավագույն հարթակ կծառայի առողջ մրցակցային մթնոլորտում ԱՊՀ անդամ պետությունների բարձրագույն կրթական հաստատությունների լավագույն կուրսանտներին ի հայտ բերելու, այլև կնպաստի փորձի փոխանակմանը, Հայաստանի պատմամշակութային վայրերին ծանոթանալուն, ինչպես նաև միջմշակութային հաղորդակցությանը և նոր ընկերների ձեռքբերմանը:

Օլիմպիադայի եզրափակիչ փուլին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ուզբեկստանի ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներից կազմված թիմերը: Հայաստանը ներկայացնում են ՊՆ Վազգեն Սարգսյանի ռազմական և ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանների կուրսանտները:

Օլիմպիադայի եզրափակիչ փուլի անհատական և խմբային առաջադրանքների արդյունքների հիման վրա ժյուրիի կողմից կընտրվեն և կխրախուսվեն լավագույնները:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում